▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թեժ լեզվակռիվ է եղել. Եվս երեք պատգամավոր կլքեն «Իմ քայլը»

Աղվերանում անցած շաբաթ տեղի ունեցած հավաքը իմքայլականների համար հարթ չի անցել։

/filemanager/uploads/2019/10/week-2/aj.jpg.jpg

Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:

«Մասնավորապես, արտահերթ ընտրությունների չգնալու Նիկոլ Փաշինյանի որոշումը, որը հետո ներկայացվեց «Իմ քայլի» անունից, դժգոհություններ է առաջացրել իշխող խմբակցության որոշ շերտերում։

Ոմանք հրապարակային խոսել են, ասել, որ արտահերթ ընտրությունները ուղղակի հրամայական են, անգամ չեն թաքցրել, որ այսօր իրենց նկատմամբ ֆիզիկական բռնության վտանգ են զգում ու պետք է վերջ դնել այս վիճակին։

«Մեզ պատմեցին, որ հարցի քննարկման ընթացքում և անգամ դրանից հետո թեժ լեզվակռիվ է եղել արտահերթին «կողմ» և «դեմ» պատգամավորներից ոմանց միջև, և այդ ամենի հետևանքը կարող է լինել այն, որ մի քանի պատգամավոր հայտարարեն խմբակցությունից դուրս գալու մասին։ Անգամ կոնկրետ թվի մասին են խոսում՝ երեքը»,- գրել է լրատվամիջոցը:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին