▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Telcell-ի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) բաժնետոմսերը սպառվել են ժամանակից շուտ

Նոյեմբերի 29-ին, ժամանակից շուտ, սպառվել են «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերության առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) առաջարկի բաժնետոմսերը։ Ընկերությունը նախապատրաստվում է ցուցակման (listing) փուլին, հայտ կներկայացնի բորսայում գնանշվելու համար:

1,5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով շուրջ 4 մլն բաժնետոմսերի հրապարակային առաջարկի (IPO) մասին «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերությունը հայտարարել էր սեպտեմբերի 18-ին: Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացրել է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը, իսկ արժեթղթերի պահառությունը՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան: Մեկ բաժնետոմսի արժեքը 400 ՀՀ դրամ էր, նվազագույն քանակը առաջին գնման դեպքում՝ 10 բաժնետոմսն էր, առավելագույնը՝ 500 հազար բաժնետոմսը:

Առաջնային հրապարակային վաճառքի վերջնաժամկետը 2024թ. նոյեմբերի 30-ն էր, սակայն ընկերության բաժնետոմսերը սպառվեցին ավելի շուտ, որը փաստում է բաժնետոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրվածության մասին:

Հազարավոր անհատներ, կազմակերպություններ դարձել են «Թել-Սել»-ի բաժնետերեր՝ կատարելով իրենց ամենակարևոր ներդրումը։ Ընկերության հանրային առաջին տեղաբաշխման (IPO) առաջարկի բաժնետոմսերի գնորդներն ինչպես ֆինանսական ոլորտի, տնտեսության իրական հատվածի ներկայացուցիչներն են, այնպես էլ շարքային քաղաքացիները։

Telcell ընկերությունը նպատակ ունի տարեկան գրանցած շահույթի առնվազն 50 տոկոսը տեղաբաշխել որպես դիվիդենտ՝ գրավիչ դառնալով ներդրողների համար:
«Telcell-ն արդեն 17 տարի ընթանում է առաջանցիկ զարգացման ճանապարհով՝ պարբերաբար ներկայանալով իր նոր նախագծերով ու ձգտելով կատարելության:
Մեր ընկերության բաժնետոմսերը շուկա դուրս բերելու, հաճախորդների ու գործընկերների համար հրապարակային, բաց դառնալու մեր ձգտումը ոչ այլ ինչ էր, քան այս երկար ու հագեցած բիզնես ճանապարհի տրամաբանական շարունակություն:

Ուրախ եմ և հպարտ մեր թիմով, ում հետևողական աշխատանքի շնորհիվ նաև կարողացանք շահել մարդկանց, մեր հաճախորդների վստահությունը՝ դրանով իսկ նոր բաժնետերերի միջոցով ներգրավելով լրացուցիչ ներդրումներ, որոնք կուղղվեն հեռանկարային խոշոր նախագծերի իրականացմանը»,- ընդգծում է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը:

Telcell վճարահաշվարկային ընկերությունը հիմնադրվել է 2007թ. Հայաստանում՝ որպես առաջին վճարային տերմինալային ծառայություններ մատուցող ընկերություն։ Ներկայում այն ունի ամենամեծ տերմինալային ցանցը և ճկուն Telcell Wallet հավելվածը։ Ընկերությունը կարողացել է պահպանել առաջատար դիրքերը խիստ մրցակցային դարձած շուկայում և դիվերսիֆիկացրել պորտֆելը մի շարք ռազմավարական ուղղություններով՝ ստեղծելով էկոհամակարգային բիզնես։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին