Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը անդրադառնալով իր` հեռուստաընկերություններից մեկում հնչեցրած կարծիքին` համաձայն որի հայ աթեիստը հայ չէ` ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում` ասաց.
«Ցավալի է շատ, որ շարունակվում է խոսքն իր ամբողջության միջից կտրելու նվաստ սովորությունը: Առավել ցավում եմ նաև, որ որոշ անձեր և լրագրողներ մակերեսային մոտեցում են ցուցաբերում խնդիրներին ու երևույթներին. կարծիք են գրում և կարծիքներ են տարածում առանց դյուզն-ինչ վերլուծելու, առանց խորը ուսումնասիրելու: Այն, ինչ ասվել է իմ կողմից` ընդամենը մի ձևակերպում է, որն ուներ առավել հանգամանալից մեկնաբանություն, որը, սակայն, շրջանառության մեջ չի դրվել միտումնավոր կերպով (և թե ինչու են այդպես վարվել, կարծում եմ ողջամիտ մարդու համար հստակ ու հասկանալի է): Ամենևին չեմ ցանկանում բանավիճել տարբեր կայքերում գրառումներ կատարողների հետ, սակայն կուզեմ նշել, որ առաջիկային մի խոսք կներկայացնեմ`անդրադառնալով մեր ազգային պատմությանը և դարերով կերտված ու ճանաչված ամենավավեր հայ ինքնությանը: Մնում եմ սիրով և աղոթքով»:
Անի Կարապետյան