▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսա դաշտում, մտածեցի տեր չունեն. ձիերին գողացել է, մորթել ու միսը վաճառել Երևանում

 

Ոստիկանության տեսանյութում Աղձք գյուղի արոտավայրերից հունվարի 19-ին հինգ ձի գողացած Գաբրիել Ա.-ն պատմում է,  թե ինչպես է գողացել ձիերին և դրանց միսը վաճառել Երևանում: «Տեսա դաշտում ձիերին, մտածեցի տեր չունեն: Կապեցի մեկին, մնացածը հետեւից եկան: Մորթեցի, ավտո կանչեցի, տարա Երեւանի մսի պասաժում հանձնեցի»,- ոստիկաններին պատմել է նա:

Միսը վաճառելիս նա չի ասել, որ ձիու միս է: Գաբրիել Ա.-ն խոստովանական ցուցմունք է տվել, քննությունը շարունակվում է:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին