▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղեկանք՝ գնդի գրավումից հետո իրավապահ մարմինների գործողությունների մասին

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն  է հավաքագրել` «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավմանը հաջորդած 14 օրերի ընթացքում իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների վերաբերյալ:

Մասնավորապես` պաշտոնական աղբյուրներից, ԶԼՄ-ներից և քաղաքացիներից տեղեկատվություն է հավաքվել 2016 թ. հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում բերման ենթարկված, ձերբակալված և հետագայում կալանավորված, ինչպես նաև այդ օրերին մարմնական վնասվածքներ ստացած անձանց վերաբերյալ:

Ոտիկանության կողմից 2016 թ. հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում, ըստ պաշտոնական տվյալների, բերման է ենթարկվել 367 քաղաքացի, իսկ համաձայն զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության և ականատեսների` ավելի քան 675 քաղաքացի:

Ավելի մանրամասն՝ այստեղ

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին