▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան

Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան

***

«Այն ինչ մեզ հետ տեղի է ունեցել, ցնցում է մեզ համար. և պետության համար է ցնցում, և մեզնից յուրաքանչյուրի համար»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում իր կուսակիցներիհետ հանդիպման ժամանակ:

«Շատ ցավոտ անցում է տեղի ունենում առաջին հերթին մեր մտքերում, այնուհետև` ֆիզիկապես. անցում` պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան: Այս պրոցեսի մասին պետք է նախ ինքներս մեր մեջ խոսենք և խոսենք մեր ժողովրդի հետ»,- հայտարարեց նա:

***

Պատմական Հայաստանից իրական Հայաստանին անցման կարևորությունը գնահատել է դեռ Եղիշե Չարենցը, Գյումրիում իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Փաշինյանը: «Երբ որ ես 2022-2023 թթ. անցման ամանորյա ուղերձում հիշատակեցի Չարենցի «Երկիր Նաիրի»-ն, ինձ մեղադրեցին, որ հղում եմ կատարում այդ նիհիլիստական ստեղծագործությանը: Բայց հետո տեղի ունեցավ ահասարսուռ մի բան. Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ ճշգրիտ այն նույն պրոցեսը, որը նկարագրված է «Երկիր Նաիրի»-ում: Մենք պետք է սրա հետ առերեսվենք: Կա երկու մոտեցում: Մեկը` բոլոր հնարավոր ձևերով դիմադրում ենք պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան անցումը: Մյուսը` անցումն իրական Հայաստանին համարում ենք անհրաժեշտություն` արձանագրելով ՀՀ-ն մեր կառավարության պատասխանատվության գոտի` ապահովելով մեր երկրի և մեր ժողովրդի հոգեբանական անցումը»,- նշեց Փաշինյանը:

****

Գյումրիում իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց իր բնորոշմամբ` «պատմական Հայաստանից իրական Հայաստանին անցման հրատապության» մասին:

«Սա արդյո՞ք անսկբունքայնություն ա, քաղաքական անողնաշարություն ա, դիմադրողականության բացակայություն ա: Իմ պատասխանը` ոչ: Սա ընդամենը քաղաքականության որդեգրում է փլուզվող աշխարհում ՀՀ-ն նոր պայմաններում առավել մրցունակ դարձնելու համար: Իսկ դա հնարավոր է արտաքին և ներքին վերափոխումների միջոցով: Եթե մենք ծանր, դժվար որոշումների արդյունքում ճկունություններ ձեռք չենք բերում, մենք կոտրվում ենք, կոտրում ենք ամբողջը:

Ո՞րն է ՔՊ-ի առաքելությունն այս նոր իրավիճակում, այն է, որ ապահովենք մեր ժողովրդի անցումը պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան: Եթե մենք այս ընտրությունը չկատարենք և պատմական Հայաստանը լինի մեր գործողությունների իրական մոտիվացիան, շատ մեծ է, որ իրական Հայաստանը նույնպես կդարձնենք պատմական»,- ասաց Փաշինյանը

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին