Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Տիգրան Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական։
Տիգրան Կարապետյանը ծնվել է 1976 թ. սեպտեմբերի 11-ին, ք. Երևանում:
Կրթություն 1993-1994 թթ. - Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան քոլեջ 1994-1996 թթ. - Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի տնտեսագիտության և առևտրի ֆակուլտետ 2002-2006 թթ. - Միլանի պետական համալսարանի միջազգային գիտությունների և եվրոպական կառույցների ֆակուլտետ:
Աշխատանքային գործունեություն
1995-1996 թթ. –«Սամարա ավիաուղիներ» Ջոյնթ Ստոք ԲԸ ներկայացուցիչ, Իտալիա 1996-1998 թթ. - «Դելտա-Արմենիա» ՓԲԸ միջազգային փոխադրողի ներկայացուցիչ, Երևան, Հայաստան 1996-1998 թթ. - «Կաստելետտի» ԲԸ ներկայացուցիչ, Հայաստան 2005-2007 թթ. - Սան Լազարոյի գրադարանի պատասխանատու, Իտալիա 2007-2012 թթ. -Մուրադ-Ռաֆայել» հայկական քոլեջի մշակութային իրադարձությունների պատասխանատու 2012 թ. - Իտալիայում Զարգացման հայկական գործակալության ներկայացուցիչ 2013 թ. սեպտեմբերի 28-ից' ՀՀ վարչապետի օգնական Այլ տվյալներ 1999-2001 թթ. ծառայել է ՀՀ ռազմական ոստիկանությունում, շարքային զինծառայող: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի, իտալերենի և ֆրանսերենի: Կուսակցական պատկանելությունը Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Ամուսնացած է: