▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թիվ մեկ օլիգարխի կարգավիճակը տանում է անդունդի

Հայաստանի քաղաքական համակարգի ռաբիսացումը վաղուց է սկսվել, երբ ընտրությունների կեղծման ավանդույթը հանգեցրեց նրան, որ ասպարեզում դերակատար մնացին ոչ թե ծրագիր ու գաղափար ունեցողներն, այլ քվե գնողները: Այս տրմաբանության հիմնական կրողները ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են, որոնց համար՝ քաղաքականությունը կառուցվում է ուժի ու փողի ֆետիշացման վրա: Եթե Սերժ Սարգսյանի համար ընդամենը մի քանի օր առաջ պարզ դարձավ մեր քաղաքական հարաբերությունների նշաձողի ողբալի անկումը, ապա դա ցավալի է, որովհետև հենց այդ ակումնային նշաձողի դրսևորումն է իր իշխանությունը, որում մականունավոր ու իրական դոդերի պակաս չկա: Ցավալի է նաև, որ Գագիկ Ծառուկյանը չհասկացավ, որ հնարավոր չէ համատեղել օլիգարխիայի ու համաժողովրդական շարժման առաջնորդների կարգավիճակները: Այս հակամարտության ելքը կանխորոշված է, որովհետև ռեսուրսային պայքարում միշտ հաղթում է իշխանությունը, առավել ևս, երբ մուսկուլների ցուցադրությունը մի ասպարեզ է, որում ինտելեկտին գրեթե տեղ չի տրված: Շուտով կլինի երկրորդ արարը, որտեղ ականատեսը կլինենենք, թե ինչպիսի խրախճանք է, գզվռտոց՝ Ծառուկյանի ունեցվածքի «յուղոտ» կտորների համար: Թիվ մեկ օլիգարխի կարգավիճակը բարձունք է, որին անխուսափելիորեն հաջորդում է անկումը: Սա շատ լավ պետք է հասկանան այս օրերին Սարգսյանի պալատի պատերի տակ գլխավոր օլիգարխացուի կարգավիճակը մուրող շատերը..
Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին