▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՏՄՊՊՀ-ն Vivaro-ի բողոք-դիմումի հիման վրա նախազգուշացում է արել Adjarabet-ին

«Վիվառո Գրուպ» ՍՊԸ-ն դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ ներկայացնելով մրցակից ընկերության՝ Adjarabet.am էլեկտրոնային կայքի սեփականատեր հանդիսացող «Կաբարկո» ընկերության վարքագիծը:

«Վիվառո Գրուպ» ՍՊԸ-ն նշում է, որ վիճակախաղերով և շահումով խաղերով զբաղվող Adjarabet.am-ի գովազդները պարունակում են ակնհայտ անբարեխիղճ մրցակցության տարրեր՝ վնասելով մրցակից ընկերությունների, տվյալ պարագայում իրենց շահերին:

Մասնավորապես, գովազդի տեքստում առկա հետևյալ ձևակերպումները. «ամենաշատ մրցաշարերը Հայաստանում», «ամենաբարձր գործակիցները սպորտում», «ամենահետաքրքիր արագ խաղ, պրոգրեսիվ ջեքփոթ» և «ամենահայտնի Live կազինո խաղերը մեզ մոտ» նախադասություններում օգտագործվող «ամենա» գերադրական աստիճանի օգտագործումն արգելվում է օրենքով, քանի որ այն ուղղակիորեն սպառողներին ուղղորդում է օգտվել հենց իրենց ծառայություններից՝ միաժամանակ վնասելով մրցակիցների շահերը:

Դիմումատուն նշում է նաև, որ սպառողներին մոլորեցնելու տարրեր է պարունակում նաև այն, որ Adjarabet.am-ի գովազդային վահանակներում պատկերված են 100.000 դրամ անվանական արժեքով թղթադրամի պատկերներ, ինչն օրենքով արգելված է:

Հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ տնտեսվարողի նման վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, ինչի համար Adjarabet.am կայքը շահագործող ընկերությունը՝ «Կաբարկոն» ենթարկվեց պատասխանատվության՝ ստանալով նախազգուշացում:

ՏՄՊՊՀ-ը տնտեսվարողներին մեկ անգամ ևս հորդորում է զերծ մնալ այնպիսի գործողություններից, կամ դրսևորել այնպիսի վարքագիծ, որը ոչ միայն կշփոթեցնի և կմոլորեցի սպառողներին, այլ նաև վնաս կհասցնի մրցակից ընկերությունների շահերին:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին