▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տնօրենի գոտկատեղից՝ դանակ, իսկ աշխատասենյակից՝ փամփուշտներ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ մարտի 4-ին, ժամը 19.05-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Թբիլիսյան խճուղում գտնվող մի հյուրանոցային համալիրի տարածքում, որտեղ տնօրենի` 1980 թ. ծնված Սևակ Ն.-ի աշխատասենյակում՝ գրասեղանի դարակից, հայտնաբերվել և առգրավվել է 9 մմ տրամաչափի 13 փամփուշտ, թիվ DWM 79 գրառմամբ անհայտ տրամաչափի փամփուշտ, իսկ Սևակ Ն.-ի անդրավարտիքի գոտկատեղից՝ ֆիքսվող փականով դանակ՝ ընդհանուրը 18 սմ, շեղբինը 7.2 սմ երկարության:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին