▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տո Սորոսն այնքան հաց ու պանիր պետք է ուտի, որ կարողանա անել այն, ինչ մենք արեցինք. Նիկոլ Փաշինյան

 

Այսօր Եղվարդում տեղի ունեցած նախընտրական հավաքի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կարծիքներին, թե ՀՀ-ում այս տարի տեղի ունեցած իշխանափոխությունը հայտնի միլիարդատեր, «գունավոր հեղափոխությունների» հովանավոր համարվող Ջորջ Սորոսի հերթական հովանավորչության արդյունքն էր, ասաց.

 

«Ոմանք գրում են, թե դա Սորոսի կազմակերպած հերթական հեղափոխությունն էր…տո Սորոսն այնքա՜ն հաց ու պանիր պետք է ուտի, որ կարողանա անել այն, ինչ մենք արեցինք: Թույլ չենք տվել և թույլ չենք տա, որ որևէ օտար ուժ մտնի ՀՀ և հարցեր լուծի: Սա ազգային, նաև անձնական արժանապատվության խնդիր է: Թույլ չենք տա, որ որևէ մեկը մեր փոխարեն որևէ բան որոշի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին