▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տոնահանդես Ջավախքում՝ նվիրված հայ մեծ աշուղ Ջիվանուն

Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի բնակչությունն ավանդաբար հուլիսյան օրերից մեկը նվիրում է հայ մեծ աշուղ Ջիվանու  մեծարմանը:

Հուլիսի 14-ի առավոտյան Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցվեց Սբ Պատարագ, որի ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ: Պատարագիչը՝ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանն էր:

Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին հիմնադրվել է 1830-ական թվականներին: Տարիներ շարունակ Եկեղեցին եղել է տեղի բնակչության Աստծու տունը:

Պատարագի ավարտին հյուրերը Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, փոխառաջնորդ Բաբգեն աբեղա Սալբիյանի, հոգևոր դասի և ժողովրդի ուղեկցությամբ ծաղիկներ դրեցին Ջիվանու հուշարձանին:
Մեծն Ջիվանու ավանդական տոնին իրենց մասնակցությունն էին բերել հյուրեր Հայաստանից և Վրաստանից: Վիրահայոց թեմի առաջնորդն իր գնահատանքն ու օրհնությունը բերերց Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմիններին՝ բարձր գնահատելով նրանց կատարած աշխատանքը:

Հոգեշնորհ Հայր Բաբգէեն քարոզի իր խոսքում նշեց, որ  Ջիվանին շարունակում է երկնքից ուղղորդել մեզ՝ միավորվելու հայ արվեստի և մշակույթի շուրջ:

Իսկ Վիրահայոց թեմի առաջնորդը տոնահանդեսին ժամանակ ասաց.

«Ջիվանու ստեղծած արվեստով մենք ապրում ենք արդեն 2-րդ հարուրամյակը: Նրա արվեստը հարյուրամյակներ որպես փիլիսոփայություն, որպես կյանքի ուղենիշ պիտի մեզ առաջնորդի: Ջիվանու աստղը որքան գնում, այնքան մեծանում և հզորանում է: Հզորացնողն անշուշտ ժողովուրդն է: Հզորացնողը այսօրվա երիտասարդությունն է, ովքեր աշուղական երգը այլևս տարածում են»:

Աշուղ Ջիվանին՝ շարունակել և խորացրել է Նաղաշ Հովնաթանի սկսած ու Սայաթ-Նովայի զարգացրած խորը փոլիսոփայական գաղափարներով երգի և խոսքի ստեղծումը:

Ջիվանու մեծարմանը նվիրված տոնահանդեսին՝ վերստին տարածվեց նրա երգն ու երաժշտությունը: Բեմում «Ջավախք» ազգագրական և ժողովրդական համույթի սաներն էին:

 


Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին