▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տուժել են բոլորը,սակայն ոչ ոք չի ցանկանում պատասխանատվություն կրել

Կոմիտասի 5 հասցեում ընթացքող շինարարության դեմ բողոքի ակցիաները մի կողմից ցույց են տալիս, որ քաղաքացին այլևս չի ցանկանում համակերպվել իրականացվող կամայականությունների հետ, մյուս կողմից՝ ակցիաների ժամանակ ոստիկանության հետ բախումները փաստում են, որ ոստիկանները ոչ միայն մակերեսորեն են տիրապետում իրենց իրավունքներին ու պարտականություններին, այլև ուղղակի պատրատ չեն գործել նման իրավիճակներում:

Չցանկանալով անդրադառնալ այն պնդումներին, որ Երևանում վերջին շրջանում տեղի ունեցող ակցիաներին որոշ քաղաքացիներ մասնակցում են «վճարովի հիմունքներով կամ տարբեր դեսպանատների դրամաշնորհներով», այնուամենայնիվ, պետք է փաստել, որ որոշակի դեպքերում, բողոքի ակցիաների որոշ մասնակիցներ ևս անթույլատրելի պահվածք ու վարքագիծ են դրսևորում:

Սակայն դա ոստիկանությանն իրավունք չի վերապահում վերջիններիս նկատմամբ կոպիտ վերաբերունք ցուցաբերել:

Հասկանալի է, որ ոստիկանությունը չէր կարող անգործություն դրսևորել, երբ բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին փողոցը՝ դրանով իսկ խախելով այլոց իրավունքները, սակայն այլ հարց է, թե ոստիկանությունն ինչպես և ինչ միջոցներով է պաշտպանում մեր քաղաքացիներին: Եվ որ ամենակարևորն է. արդյոք ստեղծված իրավիճակում ոստիկանության գործողությունները համարժե՞ք էին:

Այս հարցերին դեռ առիթ կլինի անդրադառնալու, սակայն շատ կարևոր է դիտարկել այս իրավիճակը ծնող պատճառները: Ի վերջո, ինչո՞ւ էին բողոքում Կոմիտաս 5-ի բնակիչները, արդյոք ողջ մեղավորությունը այդ հասցեում կառուցվող բարձրահարկի սեփականատերերի՞նն է: Եվ վերջապես, ո՞վ է սեփականատիրոջը օրինական կարգով իրավունք տվել այդ շենքը կառուցել: Ունենք մի իրավիճակ, երբ գործարարին օրինական կարգով իրավունք է ընձեռվել խախտել մեծ թվով քաղաքացիների իրավունքներ, ընդ որում՝ այս ամենից, կարծես թե, տուժել են բոլորը, սակայն ոչ մեկ չի ցանկանում այս ամենի համար պատասխանատվություն կրել:

Տիգրան Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին