▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թունավորման դեպք Գյումրիում. հիվանդանոց տեղափոխոխվածներից երկուսը երեխաներ են

Դեկտեմբերի 23-ին, ժամը 3.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Երևանյան խճուղու 131 շենքից «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ «շտապօգնության» խումբը բուժօգնության է տեղափոխել 18-ամյա Աստղիկ Ա.-ին, 15-ամյա Թագուհի Ա.-ին և 8-ամյա Անի Ա.-ին:

Մեկնած օպերատիվ խմբին նրանք հայտնել են, որ նույն օրը, ժամը 2.00-ի սահմաններում, թունավորումը հնարավոր է ստացել են գազօջախից արտանետված գազից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին