▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք ազգայնականը, ով սպառնում էր Սիրիայում կտրել հայերի գլուխները, սպանվել է

 

ermenihaber-ը գրում է.Թուրքիայի ազգայնական «Ուլքու օջաքլար» (Իդեալիստական օջախներ) կազմակերպության անդամ Բուրաք Միշինջին, ով մեկնել էր Սիրիա` կռվելու, սպանվել է Սիրիայի ազգային պաշտպանական  ուժերի կողմից:
Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի` Միշինջին նախքան Սիրիա մեկնելը հայտարարել էր, թե «գնում է հայերի և ալևիների գլուխները կտրելու»: Նա սպանվել է Սիրիայի Լաթաքիա շրջաններից մեկում տեղի թուրքմենների և Սիրիայի Ազգային պաշտպանական ուժերի միջև տեղի ունեցած բախման ժամանակ: 
Թուրքիայում Միշինջիի հուղարկավորության արարողությանը տեղի է ունեցել Ստամբուլում: Վերջինիս  թաղմանը մասնակցել են , Միշինջիի ընտանիքը, Թուրքիայի «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության Ստամբուլի պատգամավոր Մերալ Աքշեները, ինչպես նաև կազմակերպության բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք: Ներկա  են եղլ նաև թուրքմեններ: 
Հիշեցնենք, որ «Իդեալիստական օջախներ» ազգայնական ծայրահեղական կազմակերպության Կարսի մասնաճյուղի ղեկավար Թոլգա Ադըգյուզելը քննադատել էր աշխարհահռչակ ջազ-երաժիշտ Տիգրան Համասյանի տված համերգը հայկական պատմական մայրաքաղաք Անիում: Նաև նաև հանդես էր եկել սպառնալիքներով, նշելով, որ իրենց կազմակերպությունը Կարսի փողոցներում   «որս»  կսկսի հայերի դեմ, եթե իրենց համբերության բաժակը լցվի:

ermenihaber-ը գրում է.Թուրքիայի ազգայնական «Ուլքու օջաքլար» (Իդեալիստական օջախներ) կազմակերպության անդամ Բուրաք Միշինջին, ով մեկնել էր Սիրիա` կռվելու, սպանվել է Սիրիայի ազգային պաշտպանական  ուժերի կողմից:

Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի` Միշինջին նախքան Սիրիա մեկնելը հայտարարել էր, թե «գնում է հայերի և ալևիների գլուխները կտրելու»: Նա սպանվել է Սիրիայի Լաթաքիա շրջաններից մեկում տեղի թուրքմենների և Սիրիայի Ազգային պաշտպանական ուժերի միջև տեղի ունեցած բախման ժամանակ: Թուրքիայում Միշինջիի հուղարկավորության արարողությանը տեղի է ունեցել Ստամբուլում:

Վերջինիս  թաղմանը մասնակցել են , Միշինջիի ընտանիքը, Թուրքիայի «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության Ստամբուլի պատգամավոր Մերալ Աքշեները, ինչպես նաև կազմակերպության բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք: Ներկա  են եղլ նաև թուրքմեններ: 

Հիշեցնենք, որ «Իդեալիստական օջախներ» ազգայնական ծայրահեղական կազմակերպության Կարսի մասնաճյուղի ղեկավար Թոլգա Ադըգյուզելը քննադատել էր աշխարհահռչակ ջազ-երաժիշտ Տիգրան Համասյանի տված համերգը հայկական պատմական մայրաքաղաք Անիում: Նաև նաև հանդես էր եկել սպառնալիքներով, նշելով, որ իրենց կազմակերպությունը Կարսի փողոցներում   «որս»  կսկսի հայերի դեմ, եթե իրենց համբերության բաժակը լցվի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին