▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք բլոգերը հոդվածաշար է սկսում Հայոց ցեղասպանության մասին

Թուրքական «Ռադիքալ» կայքի բլոգում Ֆաթիհ Թունջը սկսում է հոդվածaշար Թուրքիայի հայերի և Հայոց ցեղասպանության մասին: Թունջը նշում է, որ թեմայի վերաբերյալ բազմաթիվ աշխատություններ, հոդվածներ է կարդացել, սակայն բոլորն էլ  ավելի շատ փորձել են արդարացնել իրենց համար ավելի հարազատ կողմերից մեկին, քան ներկայացնել գիտական փաստերը: «Այդ ստեղծագործություններից և ոչ մեկում չի պարզաբանվում, թե ինչու են  հազարավոր մարդիկ սպանվել: Ինչո՞ւ են երեխաներ սպանվել, ինչո՞ւ են մոր աչքի առաջ երեխային այրել»,-գրում է Թունջը՝ նշելով, որը ինքը գրի է առել հենց այն ամենը, ինչ տեսել է ժողովուրդը: Գրում է ermenihaber.am-ը

Առաջին հոդվածում Թունջը, հայերի վիճակի մասին սեղմ ակնակ տալով, ներկայացնում է այն հարցերը, որոնց անդրադառնալու է հաջորդ հոդվածներում:

Հիմնականում Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում քրդերի հետ կողք կողքի  ապրած ժողովուրդը ժամանակի ընթացքում իր դավանանքի պատճառով  աքսորվել և կոտորածներիէ ենթարկվել: Հայերն իրենց մայրենի լեզվին զուգահեռ շատ լավ քրդերեն են իմացել: Դրա պատճառներից են հայերի՝ առևտրի բնագավառում բավականին առաջատար լինելը և քրդերենի տիրապետող դիրքը:
Չնայած հայերի ռազմական ունակությունները բավականին զարգացած էին, բայց որպես հասարակություն նրանց խիզախությունը կոտրվել էր: Բացի այդ  երկարատև ասիմիլացիայի էին ենթարկվել ու ապրելու համար կրոնափոխ էին եղել: Ժամանակին քրդերի հետ միասին ապրած և նրանց հետ որևէ խնդիր չունեցած հայերը իրենց կրոնի պատճառով քրդերի կողմից ճնշումների և կոտորածների են ենթարկվել:

Հոդվածագիրը նշում է նաև որ հայերը մինչև 1915 թվականը համապարփակ կերպով ապրել են  Աղրի, Մուշի, Վանի, Բիթլիսի, Մարդինի, Կարսի, Ամեդի, Դերսիմի շրջաններում:
«Տարածաշրջանում  բավականին  լավ գործունեություն ծավալող հայերը ինչո՞ւ սպանվեցին:Ինչո՞ւ քրդերը և հայերը ոչ մի կերպ համաձայնության չեկան: Ովքե՞ր էին համիդյան գնդերի հրամանատարները և ինչո՞ւ համախմբվեցին հայերի կոտորածների ժամանակ: 1915-ին որքան մարդ է սպանվել: Հայերի դեմ սկսված այդ պատերազմի պատճառներն ու պատրվակները որո՞նք էին»,- այս հարցերն է ուղղում Թունջը՝ հստակեցնելով, որ սա ընդամենը  ընթերցողին հավելյալ տեղեկություն տալու համար է գրել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին