▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան Ադրբեջանին դրդում է պատերազմի, որ ռուսների հետ առևտրի մեջ մտնեն

«Թուրքիան ուզում է փոխել խաղի կանոններն ու Ադրբեջանին դրդում է պատերազմի: Հիմա նրանք ադրբեջանցիներին ասում են՝ կորցրեցիք Արցախը, պետք է սկսեք պատերազմ, ապակայունացնեք, որ մենք վաղը ռուսների հետ առևտրի մեջ մտնենք: Բայց չեն հասկանում, որ Արցախն անգամ պատերազմով չեն կարողանալու վերցնել.իրենցը չի եղել և չի լինի»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով.

«Տեսե՛ք, Սիրայում զորքեր են մտցնում, որ անընդհատ լարվածություն լինի, վերջում նստեն ու նոր սահմաններ գծեն: Սա կայսրությունների քաղաքականությունն է, պետք չէ մոռանալ: Թուրքիան քրդական աշխարհում ուզում է չեզոք գոտի մտցնել, որովհետև Թուրքիայում, Իրաքում, Իրանում և Սիրիայում ապրող  քրդերը ընդհանուր սահմաններ ունեն, առնչվում են, կտրված չեն, հիմա Թուրքիան այս ամենն անում է, որ զոնա ստեղծի, և  Սիրիայի, Իրաքի ու Թուրքիայի քրդերը իրար հետ կապ չունենան: Դա է պատճառը, որ ապակայունացնում են տարածաշրջանը: Հետո, երբ սկսեն վերաձևել, անպայման Սիրիայի ու Հյուսիսային Իրաքի այս տարածքը թուքերին կտան»:

Քաղաքագետի խոսքով՝ Թուրքիան կոնֆլիկտային գոտին ընդլայնում է, որ հետո վերաձևեն:

«Առաջին համաշխարհային պատերազմից հետո էլ այդպես արեցին: Խեղճ Լեհաստանն ընկավ սոցճամբար, Ռումիանիան նույնպես: Այս ազգերը կապ էլ չունեին սոցիալիզմի հետ»,-նշեց Ստեփան Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե հնարավոր է այս անգամ հարվածը Նախիջևանից լինի, քանի որ թուրքերն էլ են այնտեղ զորք ու զինտեխնիկա կուտակում, քաղաքագետը նկատեց.

«Դժվար թե Նախիջևանի կողմից հարվածեն Հայաստանին, քանի որ դա ՀԱՊԿ անդամ պետության դեմ հարձակում կդիտվի: Այս ժամանակ ՀԱՊԿ-ն արձագանքելու է: Ռուսաստանն անգամ իր պատվի համար Նախիջևանի դեպքում կարձագանքի: Նրանք Նախիջևանն ու Նոյեմբերյանը լարված կպահեն, բայց գործողություններ կսկսեն Արցախի ուղղությամբ, որովհետև այն փաստացի ՀՀ կազմում չէ ու չի դիտվի ագրեսիա Հայաստանի դեմ: Մենք միջազգային դաշտում պետք է բարձրաձայնենք Նախիջևանում թուրքական զորքերի կուտակումների մասին, դա կանխարգելիչ քայլերից է: Ալիևին միջազգային հանրությունը պետք է հարցնի, թե ի՞նչ խաղեր է տալիս»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին