▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան շարունակում է իր ագրեսիան և ոչ մի երկիր չի դատապարտում

«Սիրիան տնտեսական առումով ծանր վիճակում է: Այս պայմաններում հույս կա, որ վերջիվերջո բանակցությունները կամ խաղաղ գործընթացները կարող են նոր թափ ստանալ: Այն հիմա շատ դանդաղ է ընթանում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա խոսքով՝ ԱՄՆ և ՌԴ-ն ամեն ինչ անում են, որ նոր վտանգ Սիրիայից դուրս չգա, իսկ Թուրքիան շարունակում է իր ագրեսիան՝ ընդլայնելով գործողությունների շրջանակը՝ ստանալով աջակցություն թե՛ ԱՄՆ-ից, թե՛ ՌԴ-ից: Ավելին՝ սկսել է վերջնագրեր ներկայացնել այլ տարածքների, հատկապես Իրաքի նկատմամբ: պահանջում է, որպեսզի քրդական ուժերը լքեն Մանբիչը: 

«Կարծես թե վերջնական համաձայնութուն ունեն ԱՄՆ-ի հետ, եթե սա չլինի՝ Թուրքիան սպառնում է սկսել ռազմական գործողություններ: Ինչպես տեսնում ենք՝ Թուրքիան իր հարևանների հետ խոսում է վերջնագրի լեզվով, օկուպացրել է Սիրիայի տարածքի մի զգալի մասը, անընդհատ ռմբակոծություններ են տեղի ունենում Իրաքում: Պատահական չէ, որ Էրդողանը հայտնում է իրենց նպատակին հասնելու ու ոչնչի առջև կանգ չառնելու մասին: Ըստ էության Թուրքիան աջակցություն է ստանում աշխարհի ուժերի կողմից, ոչ ոք չի դատապարտում հարևան երկրի տարածքը օկուպացնելը: Կմկմալով մի քանի օր առաջ մեկնաբանություն արեց Գերմանիայի կանցլերը, ԵՄ-ն, բայց ոչ մի բանաձև, ոչ մի դատապարտող հստակ հայտարարություն չկա: Սա նշանակում է, որ թուրքական ագրեսիվ քաղաքականությունը չի հանդիպում պատնեշների, ինչը ցավալի է»,-նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին