▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցությունը չպետք է ուղղված լինի երրորդ երկրի դեմ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունը։

«Յուրաքանչյուր երկիր ունի այլ պետությունների հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն զարգացնելու ինքնիշխան իրավունք: Միևնույն ժամանակ, մենք տարածաշրջանի գործընկերներին պարբերաբար փոխանցում ենք այն թեզը, որ նման փոխգործակցությունը չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ, չպետք է խախտի Անդրկովկասում գոյություն ունեցող ուժերի հարաբերակցությունը»,- հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Զախարովան

։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ իրենց  նպատակը 2025 թվականին ադրբեջանական բանակի մակարդակը Թուրքիայի զինված ուժերի մակարդակին հասցնելն է։ Նրա խոսքով, մինչ այս պահը Ադրբեջանի զինված ուժերը պետք է համապատասխանեն թուրքական բանակի բոլոր պահանջներին ու չափանիշներին։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին