▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի ներկայությունն արդեն անտանելի է

Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Էլ-Ջաֆերին ընդունել է Բաղդադում ԱՄՆ-ի դեսպան Ստյուարտ Ջոնսին, Ֆրանսիայի դեսպան Մարկ Բարթինիին և Անգլիայի դեսպանի օգնական Բելինդա Լեվիսին: Թուրքական «Milliyet» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ hանդիպման ժամանակ Ջաֆերին անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին: Իրաքի արտգործնախարարը ցանկություն է հայտնել, որպեսզի նշյալ երեք երկրներն ավելի մեծ աջակցություն ցուցաբերեն Իրաքին: «Իրաքյան տարածքում թուրքական զինուժի գտնվելու հանգամանքը մեծ անհագստություն է պատճառում, դա արդեն անտանելի է»,- հայտարարել է Ջաֆերին: Արտգործնախարարության տարածած գրավոր հայտարարության համաձայն՝ Ջաֆերին նշել է, որ Իրաքի տարածքում թուրքական ուժերի ներկայությունը ոտնձգություն է երկրի ինքնիշխանության նկատմամբ և ոչ մի կերպ չի տեղավորվում դրացիական հարաբերությունների շրջանակում: Արտգործնախարարը նաև խնդրել է Անգլիային, Ֆրանսիային և ԱՄՆ-ին ավելի ակտիվ դեր խաղալ Իրաքում թուրքական ներկայությունը դադարեցնելու գործում: Ըստ Ջաֆերիի՝ իրենք փորձում են խնդիրը հարթել դիվանագիտական ճանապարհով, սակայն թուրքական կողմը դրական մոտեցում չի ցուցաբերում: «Թուրքիան պետք է անմիջապես Իրաքից դուրս բերի իր զինվորներին»,- հավելել է նախարարը:

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին