▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի պատասխանը ԱՄՆ դեսպանատանը չուշացավ

Թուրքիայի պատասխանը ԱՄՆ դեսպանատանը չուշացավ:
Թուրիքայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն քննադատել են ԱՄՆ դեսպանատան տարածաց հայտարարությունը, որով ԱՄՆ դեսպանատունը իր վերաբերմունքն ու մտահոգությունն էր հայտնում Թուրքիայում ժողովորդավարական կառավարման իրավունքների խախտման վերաբերյալ: 
Յըլդըրըմը պնդել է, որ բոլոր քաղաքապետերը , ովքեր պաշտոնանկ են արվել, իրենց անմիջական աջակցությունն են տրամադրել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK), որը Թուրքիայում համարվում է ահաբկեչական կառույց, իսկ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունն համարել է անընդունելի է, և որ դեսպանատունը փորձում է « Թուրքիային ժողովրդավարության դաս տալ»:
«Ցավոք, որոշ քաղաքապետարաններ դարձել են նյութատեխնիկական աջակցման կենտրոն անջատողական ահաբեկչական կազմակերպության (PKK) համար: Նրանք զբաղվում են անօրինականություններով, ինչպիսիք են փոխանցումները պետական ​​ռեսուրսներից և տեղական հարկերի հաշվին անջատողական ահաբեկչական կազմակերպության ֆինանասական աջակցություն ցուցաբերելը », - ասել է հայտարարել է Յըլդըրըմը:
«Սա է իրավիճակը, բոլոր այն քաղաքապետարաններում, որտեղ պաշտոնանկ են արվել քաղաքապետերը: Այնպես որ, այն ժողովրդավարության դասերը, որոնք փորձում են տալ Թուրքիային , անընդունելի է, երբեք չեմ հասկանա նման դասեր տվողներին », - ավելացրել է Յըլդըրըմը:
Իսկ ներքին գործերի նախարար Սոյլուն պնդում է, որ դեսպանատան հայտարարությունը ոչ այլ ինչ է , քան «միջամտության փորձ Թուրքիայի ներքին գործերին»:
«Այս հայտարարությունը մեզ համար մտահոգիչ է, քանի որ մենք ակնհայտորեն տեսնում ենք միջամտություն Թուրքիայի ներքին գործերին: Նման անպատասխանատու հայտարարությունները միայն խրախուսում են տեռորը, ոչ ոք իրավունք չունի նման հայտարարություն տարածելու, հատկապես Թուրքիային դաշնակից և ռազմավարական գործընկեր համարվող երկրի դիվանագիտական կորպուսը: Այդ հայտարարությունը Թուրքիայի կողմից դիտարկվում է որպես Թուրքիայի ներսում անկայունություն հրահրելու փորձեր »,-հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Կարեն Հովհաննիսյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին