▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում այսօր ահաբեկչական հարձակումնե՞ր տեղի կունենան

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Օրեր առաջ Թուրքիայի իրավապահ մարմինները նախազգուշացրել էին այսօր՝ մայիսի 19-ին, երկրի մայրաքաղաք Անկարայում հնարավոր ահաբեկչական գործողությունների իրականացման մասին:

Թուրքական հետախուզության տվյալներով՝ մայիսի 19-ին՝ «Երիտասարդության և սպորտի օրն», «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հարձակումներ է նախապատրաստել մշակութային և ռազմական հաստատությունների դեմ:

Թուրքիայի հատուկ ծառայություններն օրերս պարզել էին, որ սիրիա-թուրքական սահմանով երկրի հարավ-արևելյան Գազիանթեփ նահանգ էին ներթափանցել 10 ահաբեկչական խմբեր, որոնք ծրագրել են 10 միմյանց հետ կապ չունեցող ահաբեկչական գործողություններ՝ հատկապես մայրաքաղաք Անկարայում:

Ի դեպ, Թուրքիայում հնարավոր ահաբեկչական սպառնալիքի մասին նախօրեին ահազանգել է նաև այդ երկրում ԱՄՆ-ի դեսպանությունը...

Արմեն Պետրոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին