Հայկական ավանդական տարազներով, սակայն թուրքական կիսալուսնի և աստղի տակ պատկերված կանանց նկարներով պաստառների համար ամերիկյան Starbucks ընկերությունը ներողություն է խնդրել հայերից ու հանել թուրքական դրոշը, ինչը զայրացրել է թուրքերին։
Ինչպես գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը, մասնավորապես, Ադանայում երեկ ակցիա են անցկացրել, որի շրջանակներում քաղաքի Starbucks-ի բոլոր սրճարաններում թուրքական դրոշ են տեղադրել։
Հետաքրքիր է, որ դրոշները փակցրել են ոստիկանության աշխատակիցները՝ Ադանայի քաղաքապետ Հյուսեին Սյոզլյուի հրահանգով։
Թուրքական «Ռադիկալ» պարբերականը գրում է, որ Հայկական սփյուռքի ակտիվ քայլերի հետևանքով Starbucks-ը ոչ միայն հանել է Թուրքիայի դրոշով պաստառը, այլև հայերից ներողություն խնդրել՝ հավաստիացնելով, որ այդ պաստառն այլևս չի օգտագործվելու ընկերության գովազդներում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ում Starbucks սուրճ արտադրող ընկերությունը հայկական ավանդական տարազներով, սակայն թուրքական կիսալուսնի և աստղի տակ պատկերված կանանց նկարներով գովազդ է տարածել։ Այս քայլն առաջ է բերել տեղի հայերի զայրույթը, որոնք Starbucks-ի դեմ արշավ են կազմակերպել՝ բոյկոտելով ընկերության արտադրանքը։ Արդյունքում ընկերությունը ներողություն է խնդրել հայերից և հեռացրել պաստառները։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ օրեր առաջ «Starbucks»-ը տարածել էր նոր գովազդային վահանակներ, որոնց վրա պատկերված էին հայկական տարազով աղջիկներ, իսկ նրանց գլխավերում էլ երևում էր թուրքական դրոշը: Թուրքական «Ռադիկալ» պարբերականը գրում է, որ Հայկական սփյուռքի ակտիվ քայլերի հետևանքով Starbucks-ը ոչ միայն հանել է Թուրքիայի դրոշով պաստառը, այլև հայերից ներողություն խնդրել՝ հավաստիացնելով, որ այդ պաստառն այլևս չի օգտագործվելու ընկերության գովազդներում։
Այս փաստն էլ զայրացրել է թուրքերին։ Ինչպես գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը, մասնավորապես, Ադանայում երեկ ակցիա են անցկացրել, որի շրջանակներում քաղաքի Starbucks-ի բոլոր սրճարաններում թուրքական դրոշ են տեղադրել։
Հետաքրքիր է, որ դրոշները փակցրել են ոստիկանության աշխատակիցները՝ Ադանայի քաղաքապետ Հյուսեին Սյոզլյուի հրահանգով։