«Մեր գործողությունների արդյունքում ոստիկաններ չեն տուժել, մեր խնդիրը քաղաքական է ու ոչ ավելի: Մենք չենք ուզում որեւէ մեկին սպառնալ, խաղաղ ճանապարհով պիտի հասնենք հաղթանակի», -ասել է Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Հերացի փողոցում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժած քաղաքացուն. Փաշինյանն առաջարկել է օգնություն ցուցաբերել՝ընդհուպ՝ ֆինանսական:
«Թող գան ինձ ձերբակալեն, ո՞նց կկարողանան: Ինձ կձերբակալեն այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին չի ցանկանա հաղթել: Եթե ԱԺ նիստը հետաձգեն կամ տեղափոխեն, ապա Երեւանը պետք է ամբողջությամբ վերցնենք մեր հսկողության տակ», -հավելել է Նիկոլ Փաշինյանը:
Ուղիղ միացումն՝ Ազատություն ռադիոկայանի