ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է՝ ահազանգ է ստացել Մարմարաշենի բնակիչներից, որ Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին՝ Դավիթ Սեդրակյանն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ցեմենտի գործարան են կառուցելու: Նախագիծը կա, թույլտվությունն առկա է: «Մարդիկ բոյկոտում են, որովհետև իրենց քթի տակ գործարան, ծանր մետաղներ, ռակի բուն: Ասում են՝ եկել են, համոզում են մարդկանց, թե գիտեք ինչ՝ աշխատատեղ ենք ապահովելու, էս ենք անելու, էն ենք անելու: Հարգելի մարմարաշենցինե՛ր, ովքեր որ կողմ են, ասեմ՝ դուք էդ գործարանում լավագույն դեպքում բանվոր եք աշխատելու: Էդ աշխատավարձը հետագայում օգտագործելու եք որպես դեղի փող: Սիսին էնքան ա հարստացել, հաբգռել, որ արդեն Մարմարաշենում ցանկանում է կառուցել գործարան»,- ասել է Ղուկասյանը: |
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝