Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցում հնչեցրած մտքին, որ «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»:

Հասրաթյանը Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է.
«Վարչապետի աթոռն զբաղեցնողն ասում է.
-«Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով:
Լրագրողի աթոռն զբաղեցնողը հետաքրքրվում է՝
-Այդպե՞ս էլ է լինում...
Վարչապետի աթոռն զբաղեցնողը պատասխանում է.
-Չգիտեմ:
Լրագրողի աթոռն զբաղեցնողը եզրափակում է՝
-Հետաքրքիր նորություն էր:
Տպավորություն է, որ վարչապետի և լրագրողի աթոռներն զբաղեցնող զրուցակիցները՝ չիմանալով, թե ինչի մասին են խոսում, այդուհանդերձ, իրենց պատկերացմամբ, հանրագումարում ունենում են «հետաքրքիր նորություննով» հագեցված «երկխոսություն...»:
Իսկ լսարանն ունենում է այն, ինչ ունի այսօր...»:
Ֆեյսբուքյան օգտատեր Էվելինա Բաղդասարյանն էլ հարցազրույցը վարողի մասին հետևյալ գրառումն է կատարել․
Նվեր Մնացականյա'ն քո 10 տոկոսանոց հարցազրույցով փչեցիր նիկոլի 100 տոկոսանոց կեղծիքի հերթական փուչիկը։ Մտացածին ու ստահոդ պատասխաններին կտրականապես չեմ սնդրադառնա։ Բայց պալատական սազանդարի քո ամպլուայի մեջ ինչ խեղճուկրակ, կիսատպռատ, հղկած ու կոկիկ, վախվորած հարցեր էիր տալիս։ Աշխատելու մշակույթ սովորեիր Դավիթ Սարգսյանից, երբ նա հանրայինում քո հաղորդման պրոդյուսերն էր, գոնե հիմա սովորիր Սերժ Սարգսյանի հետ Նրա վարած հարցազրույցից։ Այդ շքեղ դռների դիմաց քո աղքատ ու ոչ պրոֆեսիոնալ, տիրահաճո հարցազրույցն ու իսկանդերի 10 տոկոսանոց պայթյունը այնքան ներդաշնակ էին։
Երբ Սիրանո դը Բերժերակի դեր ստանձնած ու քո հեղինակությունը, հաղորդմանդ ռեյտինգը ապահոված Դավիթը հեռացավ, ու ես սկսեցի աշխատել անձամբ քո հետ, հասկացա, որ դու լրիվ Էդմոն Ռոստան ես, երեւի նույնը հասկացել էր քո ղեկավարությունը, որ հաղորդումդ փակվեց, ու դու հանկարծ նախկին պալատական առաջնակարգ լրագրողից դարձար թունդ ընդդիմադիր, ու ի վերջո, հայտնվելով նոր պալատում քոքեցիր սազդ։ Այս հարցազրույցից այնպիսի տպավորություն ստացա,, որ դու ոչ թե ինտելեկտուալ, վերլուծող լրագրող էիր, այլ ինտերիերի դեկոր։ Հետաքրքիր է ինչ էիր մտածում ու զգում դո"ւ, երբ այդ խայտառակ հարցազրույցից հետո տուն էիր գնացել։


