▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տպավորություններս այսօր ՌԴ դեսպանատան դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցից

- Ակցիան հենց սկզբից էլ բավականին հանգիստ էր ու այդպիսին մնաց մինչև վերջ, չհաշված մի քանի մանր միջադեպ:
- Ներկա ոստիկանները գործում էին կոռեկտ ու հնարավորինս բարեհամբույր էին ակցիայի մասնակիցների հետ:
- Ահագին երկար ժամանակ ավելի շատ լրագրող կար ակցիայի վայրում, քան բուն մասնակից:
- Առնվազն երեք անգամ ակցիայի որոշ մասնակիցներ կամ մասնակիցների խումբ փորձեց ինչ որ քաղաքական երանգներ տալ դրան՝ ա լյա «հանցավոր ավազակապետություն», «տապալենք ռեժիմը», «մեղավորը ռուսը չէ, այլ Բաղրամյան 26-ը» և այլն:
- Ընդհանրապես, իմ համեստ կարծիքով սա ոչ այն տեղն էր, ոչ էլ դեպքը, որպեսզի քաղաքական դիվիդենտներ քերվեր: Այդուհանդերձ, եղավ այն ինչ եղավ՝ Խզմալյանին բառիս բուն իմաստով դուրս հրավիրեցին ակցիայից և դա արեց Հրաչյա Հարությունյանի եղբայրը, դաշնակներն էլ որ եկան իրենց դրոշներով, խալաթով ու բարձրախոսով, ոչ մի ուշադրություն չդարձրին տեղում գտնվող Հրաչյա Հարությունյանի հարազատներին (համենայն դեպս ես ոչ մի շփում չնկատեցի):
- Հրաչյա Հարությունյանի հարազատները շատ սթափ ու իրենց վիճակի համար զարմանալիորեն ադեկվատ ու հավասարակշռված վարք էին դրսևորում. նրանք ոչ պնդում են, որ իրենց հարազատին ազատ արձակեն, ոչ էլ ինչ որ այլ անհավանական բան: Միակ բանը, որ նրանք ուզոււմ են՝ մարդավայել վերաբերմունքն է Հրաչյա Հարությունյանի նկատմամբ և պետության կողմից չանտեսվելը:
- Ընդհանուր առմամբ ամեն ինչ անցավ ցիվիլ և կարծում եմ, որ նման ակցիա պարզապես անհրաժեշտ էր և լավ է, որ այն ինքնաբուխ էր և չուներ ոչ մի քաղաքական ուղղվածություն ու կազմակերպվածություն:


Կոնստանտին Տեր-Նակալյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին