▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տրանսսեքսուալները հարձակվել են Քիմ Քարդաշյանի սեռափոխված խորթ հոր վրա

Օրերս Չիկագոյում անց է կացվել բարեգործական երեկո, որը նվիրված է եղել ԼԳԲՏ-ի ներկայացուցիչներին: Երեկոյի ընթացքում ի պաշտպանություն տրանսսեքսուալների, համասեռամոլների և լեզբուհիների՝ ելույթ է ունեցել Քիմ Քարդաշյանի սեռափոխված խորթ հայրը՝ Քեյթլին Ջենները: Լսելով նրա խոսքը՝ երեկոյի ներկաները դուրս են եկել, շրջապատել են Քեյթլինին և ի նշան բողոքի՝ ասել, որ նա իրենց ներկայացնելու իրավունք չունի, ավելին՝  նրա կերպարը վիրավորում է տրանսսեքսուալներին:

Իսկ թե ինչո՞վ էր պայմանավորված նրանց այս կտրուկ քայլը, ԼԳԲՏ-ի ներկայացուցիչները պարզաբանել են.

«Քեյթլինն ապրում է հսկայական առանձնատանը, ունի միլիոնավոր դոլարների կարողություն այն դեպքում, երբ տրանս հասարակության կեսն ապրում է փողոցում: Մենք, իհարկե, ողջունում ենք Քեյթլինի սեռափոխման քայլը, բայց մենք չենք ընդունում այն, որ նա հասարակության համար իսկական հերոս է դարձել: Քեյթլինը մեզ ներկայացնելու իրավունք չունի»:
Կարդացեք նաև՝ Քիմ Քարդաշյանի սեռափոխված խորթ հայրը «Տարվա կին» է ճանաչվել

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին