▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղան գարեջուր կմատուցի թուրքերին, դանիելիոաննիսյաններն էլ որպես մատուցող կտանեն-կբերեն․ Խաչիկ Մանուկյան

Գրող Խաչիկ Մանուկյանն այսօր՝ ասուլիսի ժամանակ, ներկայացրեց որդու՝ Արցախյան վերջին պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի պատգամը, որը հզոր ու ազատ հայրենիք ունենալն է։

Ասուլիսի ժամանակ Մանուկյանը կոշտ արտահայտվեց ներկա իշխանության մասին։

«Իր բալիկին արդեն գարեջուր վաճառել է սովորեցնում, որ հանգիստ թուրքերին մատուցի․․․ Չգիտեմ ինքը ընդհանրապես ինչ կանի»,- վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասին ասաց նա։ «Էն դանիելիոաննիսյաններն էլ երևի որպես մատուցող կտանեն-կբերեն ամանները, կլվանան․․․ Սրանց համար ազգ և հայրենիք չկա, կեղծ ինչ-որ «ժողովրդավարություն» բառեր են որդեգրել էս կամ էն խաբուսիկ օրենքներից, դրանք կարողացել են էսօր հաջողությամբ ներարկել մեր ժողովրդին, թմրեցնել»,- նշեց նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին