▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տյումենում հայկական միկրոավտոբուսի վթարի մանրամասները

 

Երեկ՝ հուլիսի 28-ին, Տյումենի մարզում տեղի ունեցած վթարի հետևաքնով տուժել է ՀՀ-ից դեպի Օմսկ ուղևորվող «Toyota» մակնիշի միկրոավտոբուսի վարորդն (ծնված՝ 1988թ․) ու երկու ուղևոր (ծնված՝ 1998թ․ և 1976թ․)։

Քաղաքացիները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իշիմի քաղաքային հիվանդանոց։

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ։

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Renault Logan-ը բախվել է Հայաստանի գրանցում ունեցող  Toyota-ին: Պարզվել է, որ  միկրոավտոբուսը Հայաստանից մեկնելիս է եղել Օմսկ:

Տարածաշրջանային պետավտոտեսչության աշխատակցի խոսքով՝ նախնական տվյալներով վթարի մեղավորը Renault-ի կին վարորդն է եղել, ով շրջադարձ անելիս բախվել է միկրոավտոբուսին:

Վթարի հետեւանքով «Լոգանի» վարորդը տեղում զոհվել է: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին