▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թյուրիմացություն՝ ԱԺ-ում. Փաշինյանն օգնեց վերացնել այն

ԱԺ-ում այսօր մի փոքրիկ թյուրիմացություն տեղի ունեցավ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը շտապեց քննարկմանը ներկայացնել Կառավարության կողմից ներկայացված պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: 

Նիկոլ Փաշինյանը շտապեց  հուշել, որ այն արդեն քննարկվել է:

-Չէ, չէ, թյուրիմացության մեջ մի գցեք, բարեկամներ,-ասաց  ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: 

Սակայն, չզլացավ, ևս մեկ անգամ նայեց թղթերն ու հասկացավ, որ ճիշտ էր ասում պատգամավորը:

-Պարոն Փաշինյան, Դուք ճիշտ եք, երկու հատ է գրված: Քարտուղարությանը խնդրենք՝ ուշադիր լինել,-հավելեց Շարմազանովը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին