▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ucraft-ը ներկայացնում է բիզնեսի կառավարումն ավտոմատացնող նոր՝ UC ERP հարթակը

Ucraft-ը ներկայացնում է նոր լուծում բիզնեսի համար՝ UC ERP հարթակը։ Այն ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման միասնական հարթակ է, որը թույլ է տալիս հետևել բոլոր բիզնես գործընթացներին մեկ տեղում. կազմակերպել մեծածախ և մանրածախ վաճառք, ձևավորել և հետևել գնումների շղթային, դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր, կառավարել հաճախորդների տվյալները, հաշվապահական և ֆինանսական գործարքները, հետևել նախագծերի կատարմանը և շատ ավելին։

UC ERP-ն ամպային լուծում է, որը հարմարեցված է ՀՀ-ում գործող իրավական կարգավորումներին, ինչպես նաև համակցված է ՀՀ բոլոր բանկերի, վճարային համակարգերի և սարքավորումների հետ՝ ՀԴՄ մեքենաների, տպիչ և սկանավորող սարքերի, կշեռքների: Հարթակը թույլ է տալիս խմբագրել գործընթացները, ունի հարմարավետ հայալեզու ինտերֆեյս, որից կարելի է օգտվել ցանկացած գաջեթով ցանկացած վայրից, լինել հասանելի միաժամանակ մի քանի օգտատերերի համար թե’ առցանց, և թե’ օֆլայն ռեժիմներում:

Բոլոր օգտատերերը կարող են ամիս անվճար փորձաշրջանով օգտվել UC ERP հարթակի հնարավորություններից։ Այն փորձարկելու համար անհրաժեշտ է պարզապես ուղարկել դեմոյի հարցում Ucraft-ի կայքից:

Ծառայությունների ցանկացած փաթեթ ընտրելու դեպքում օգտատերերը կստանան հարթակի անվճար ուսուցման հնարավորություն, անվճար հոսթինգ Google Cloud-ում, հիշողության անսահմանափակ ծավալ և մի շարք այլ առավելություններ։ Հնարավորություններին ավելի մանրամասն ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել այս հղումով։

Ucraftը  Հայաստանի ՏՏ ոլորտում նոր տեխնոլոգիաներ առաջարկող կազմակերպություն էորը նորարար լուծումներով մշտապես աջակցում է փոքր ու միջին բիզնեսներին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին