Հայաստանում արտադրվում են «Սեպուհ 1» անունը ստացած ավտոմեքենաներ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կարճ տեսանյութ, որում սպիտակ մեքենաներ են երևում։
«Հայաստանում արտադրվող «Սեպուհ 1» ավտոմեքենաներն արդեն պետական հաշվառում են ստանում»,– տեսանյութին կից նկարագրությունում գրել է Քերոբյանը։
Արտադրողի կամ ավտոմեքենաների տեխնիկական նկարագրի մասին տեղեկություններ նշված չեն։