▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահան Քերոբյանի կարծիքը Սամվել Ալեքսանյանի մասին՝ 2018-ին և այսօր

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այսօր ջերմ հանդիպում է ունեցել իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի հետ: Այդ մասին է վկայում Քերոբյանի ֆեյսբուքյան գրառումը:  Մասնավորապես, նախարարը նշել է, որ  «Ալեքս Հոլդինգի»  գործընկերների հետ խոսել ենքոլորտը զարգացնելու հեռանկարների մասին. մոտ ապագայում ընկերությունը նախատեսում է գործարկել նաև կտորի եւ թելի ֆաբրիկա: Արդյունքում կստեղծվի շուրջ 450 նոր աշխատատեղ։ Հայաստանը պատմականորեն եղել է եւ կարող է կրկին դառնալ տարածաշրջանում տեքստիլ եւ տրիկոտաժ արտադրանքի խոշոր մատակարարներից մեկը, ավետել է Քերոբյանը: Ինչպես հասկանում ենք` այդ հարցում երկրին օգնելու է հենց իշխանությունների սրտի օլիգարխը:

Քերոբյանը, թերևս, մոռացել է, թե տարիներ առաջ ինչ կարծիք ուներ Սամվել Ալեքսանյանի և վերջինիս բիզնես գործունեության մասին:

Ահա 2018 թվականին Քերոբյանի արված գրառումը

«Հայաստանի տեքստիլ ինդուստրիայում կան հզոր դեմքեր, ովքեր վերջին քսան տարում արժեք են ստեղծել, աշխատատեղեր, բրենդ, որը վաճառվում է ներքին շուկայում ու արտահանվում է։ Եվ դա արվում է ի հեճուկս Նորֆոլկյան թղթապանակներով Հայաստան մաքսանենգաբար ներմուծվող չինական և թուրքական արտադրանքի ու տեղական “հարկերից ազատված” այլ արտադրողների։ Խոսքն, օրինակ, իմ սիրելի ընկեր Karen Gomtsyan-ի մասին է, ով քսան տարի առաջ հիմնեց Lentex LLC ընկերությունը և Գյումրիի ամենամեծ գործատուներից մեկն է։ Մինչև այս գրառումն անելը խոսել եմ Կարենի հետ և երկուսս էլ այն վստահ կարծիքն ունենք, որ Ալեքս Տեքստիլի կողմից հարկերի չվճարումը ոչ այլ ինչ է, քան գերշահույթ ապահովելու միջոց, և ոչ թե “միակ հնարավոր բիզնես մոդել”։ Ապացուցելն էլ դժվար չի։ Իսկ մնացած ամեն ինչը հերթական բլեֆն է. կարծում եմ, որ պոկեռի աշխարհի չեմպիոնը էս կուտը չի ուտի»,-Վահան Քերոբյանի գրառումն ուղղված է մամուլում հրապարակված այն տեղեկությանը, որի համաձայն` Սամվել Ալեքսանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնել է, որ տեքստիլ արտադրություն կողմից հարկերի ամբողջական ծավալի վճարումը կբերի բազմահազար աշխատատեղերի կորուստի։

2019 թվականին Քերոբյանի և Ալեքսանյանի հարաբերությունները արդեն ջերմացել էին: Քերոբյանը համատեղ լուսանկարով էր կիսվում, և նշում, որ Ալեքսանյանին բռնացրել է վերջինիս նոր տպավորիչ առևտրային մոլում:

Իսկ արդեն նախարար Քերոբյանը հաջողություն է մաղթում Ալեքսանյանին և միլիոնների արտոնություններ տրամադրում:

Ինչպես տեսնում ենք՝ կա՛մ էկոնոմիկայի նախարարը փոխել է իր կարծիքը Սամվել Ալեքսանյանի մասին, կա՛մ դա նրան ստիպել են անել՝ պաշտոնի բերումով...

Նյութի աղբյուրը՝ lurer.com

 Տեսանյութը՝ hayeli.am-ի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին