▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորցին սպանել է կնոջը, ապա մասնատել․ տան բակում գտել են ոտքերը, լոգարանում՝ անդամահատված դին

Հունվարի 26-ին՝ ժամը 10-ի սահմաններում, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի 5/1-1 հասցեում սպանություն է եղել:

http://asekose.am/filemanager/uploads/danakaharutyun.jpeg

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը տան լոգարանում հայտնաբերել է տանտիրուհու՝ 1952 թ. ծնված Ալվարդ Ք.-ի անդամահատված դիակը, իսկ տան բակում՝ ոտքերը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ հունվարի լույս 26-ի գիշերը 76-ամյա ամուսինը սուր-կտրող գործիքներով սպանել էր կնոջը, ապա մասնատել մարմինը:

76-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Տարոնի բաժին և ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին