▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորի ծննդատանը 15-ամյա աղջիկ է ծննդաբերել. news.am

Վանաձորի ծննդատանը արտասովոր դեպք է գրանցվել. վերջին տասնամյակում առաջին անգամ այստեղ 15-ամյա աղջիկ է ծննդաբերել: Վանաձորի բժշկական կենտրոնի Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանը NEWS.am-ի թղթակցին ասել է, որ ծնունդով Արմավիրից, Վանաձորում ամուսնացած, ազգութամբ հայ Կ. Կ.-ն կեսարյան հատման եղանակով տղա է ունեցել: Նորածինը ծնվել է 1կգ 700 գ քաշով: Անհաս ծնված լինելու պատճառով երեխան անմիջապես տեղափոխվել է Երևան:

Մոր վիճակը բավարար է: Նա, սակայն, դեռևս դուրս չի գրվել: Հիվանդանոցի աշխատակիցների խոսքով` ոստիկանությունից եկել, զրուցել են աղջկա հետ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին