▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորի քաղաքապետին շտապ տեղափոխել են հիվանդանոց. պատճառը քարն է եղել

Ուրբաթ օրը՝ մարտի 23–ին, Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  քաղաքապետը օրեր առաջ սուր ցավեր է ունեցել երիկամների շրջանում և նրան շտապ տեղափոխել են նշված բժշկական կենտրոն, որտեղ ամեն ինչ բարեհաջող է անցել:

Քաղաքապետին տեղափոխել են վիրահատարան և անզգայնացրել ու մինչ բժիշկը նրա մարմնին կմոտեցներ բժշկական նշտարը, սոնոգրաֆիայի հետազոտությունը ցույց է տվել, որ քարն ինքնուրույն «գահավիժել է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին