▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորում տղամարդուն դանակահարել են երեխայի և կնոջ աչքի առաջ

1in.am-ը գրում է.

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լուսինե Աբգարյանի նախագահությամբ ավարտվել է Հրայր Հարությունյանի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին 19-ամյա՝ 1994 թվականին ծնված Հրայր Հարությունյանը մեղադրվում էր այն բանի համար, որ 2013 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 20-ի սահմաններում Վանաձորի «Պրոկրեդիտ» բանկի դիմաց ընկերոջհանգուցյալ մոր և իր մոր հասցեին հայհոյանքներ հնչեցնելու պատճառով վիճաբանել է Սեյրան Հարությունյանի հետ:

Վիճաբանության ընթացքում Հրայրը, ըստ մեղադրանքի, գրպանից հանել է ծալովի դանակը, «առանձին դաժանությամբ՝ անտեսելով Սեյրանի կնոջ ու մանկահասակ դստեր ներկայությունն ու Սեյրանին չհարվածելու՝ նրանց խնդրանքները, գիտակցելով տուժողի մերձավորներին հոգեկան տառապանք պատճառելու հանգամանքը, ցուցաբերել է բացառիկ անգթություն, հարձակվել է Սեյրանի վրա ու դանակով հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսին, զույգ նստատեղերի շրջաններին՝ տուժողի առողջությանը պատճառելով ծանր վնաս, ապա դիմել է փախուստի»:

Այս արարքի համար նախաքննական մարմինը Հրայր Հարությունյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի ծանր մասով՝ 2-րդ մասի 4-րդ կետով:

Դեպքից հետո Հրայր Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նա հայտնաբերվել է Ռուսաստանում՝ 2014 թվականի փետրվարին, իսկ դեկտեմբերին տեղափոխվել է Հայաստան, ու կասեցված քրեական գործի վարույթը վերսկսվել է:

Ընդ որում՝ 2012 թվականի մարտին անչափահաս Հրայր Հարությունյանը մեկ այլ գործով տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառմամբ դատապարտվել էր 2 տարի ազատազրկման:

Նախաքննական ցուցմունքում Հրայր Հարությունյանը հայտնել է, թե դեպքի օրը՝ 2013 թվականի հոկտեմբերի 12-ի երեկոյան, ինքը անցնում էր «Պրոկրեդիտ» բանկի մոտով ու նկատել է միմյանց հետ վիճող Զոհրապին ու «Կտուց» մականունով Սեյրանին:

Նրանց ճանաչում էր միայն դեմքով՝ որպես համաքաղաքացիների:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին