▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանի ամրոցում հինավուրց ջրմուղ համակարգ է հայտնաբերվել

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Վանի ամրոցում հինավուրց ջրմուղ համակարգ է հայտնաբերվել:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ջրմուղը հայտնաբերել են Վանի «100-րդ տարի» համալսարանի խումբը, որն ամրոցում հնագիտական պեղումներ է իրականացնում։

Այս մասին գրում է «թուրքագիտական պորտալ»-ը:

Պեղումները սկսվել են 6 տարի առաջ։ Դրանց միջոցով օրերս հաջողվել է հայտնաբերել 1650-ականներին կառուցված ջրագիծ։ 360-ամյա ջրագծի ուսումնասիրման աշխատանքները դեռ շարունակվում են։

Ենթադրվում է, որ ջրագիծը կառուցվել է Վանի ամրոցի հիմնանորոգման ժամանակ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին