▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանում հուժկու պայթյուն է որոտացել

Վան քաղաքի կենտրոնական Բեշյոլ շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ պայթյունը որոտացել է նահանգապետարանից 200մ հեռավորության վրա՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նահանգային ենթակառույցին պատկանող շենքի հարակից տարածքում: Աղբյուրի համաձայն՝ պայթյունի կազմակերպիչները «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալներն են: Տարբեր աղբյուրների համաձայն՝ պայթյունի հետևանքով կա շուրջ 13 վիրավոր: Դեպքի վայր են մեկնել մեծ թվով շտապօգնության մեքենաներ: Պայթյունի տարածքում շենքերի ապակիները կոտրվել են, իսկ շատ մոտ գտնվող շենքերն ավելի լուրջ վնասներ են կրել: «Doğan»-ի թղթակից Ֆեյաթ Էրդեմիրի հաղորդած տեղեկության համաձայն՝ դեպքի վայրում պայթուցիկ նյութերով բեռնված մեքենա է պայթեցվել: ԱԶԿ-ի Վանի պատգամավոր Բուրհան Քայաթյուրքը հայտնել է, որ այս հարձակումը ուղղված է եղել ԱԶԿ-ի նահանգային կառույցի դեմ:

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին