▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վանոյի Արտակը» կմնա կալանքի տակ. միջնորդությունը մերժվել է

Tert.am-ը գրում է. «Վանոյի Արտակ» մականվամբ հայտնի Արտակ Գալստյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
 Այս մասին կայքի հետ զրույցում ասաց Արտակ Գալստյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանը:

 «Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Արտակ Գալստյանին ազատ արձակելու միջնորդություն ներկայացրեցի, որը մերժվեց»,-ասաց պաշտպանը:

 Սուսաննա Սարգսյանի խոսքով՝ միջնորդությունը մերժվել է մեկնաբանությամբ, որ դեռևս ապացույցները չեն հետազոտվել և կալանքի տակ պահելու հիմքերը չեն վերացել.«Երևի թե ապացույցները հետազոտվելուց հետո կրկին միջնորդություն կներկայացնենք»:
 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին