▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչական դատարանի որոշումն իմանալով՝ Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը

«Նիկոլ Փաշինյանին մոտ կանգնած աղբյուրները պատմեցին, որ Վարչական դատարանի՝ Օնիկ Գասպարյանին վերաբերող միջանկյալ որոշման մասին նրան զեկուցել են երեկ ուշ երեկոյան։ Խոսքը հայցի ապահովման միջանկյալ միջոց կիրառելու մասին է, ըստ որի՝ Օնիկ Գասպարյանը շարունակում է զբաղեցնել ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը՝ քանի դեռ դատարանը վերջնական որոշում չի կայացրել։

«Հրապարակ»-ն է գրում, նշելով, որ այս լուրն այնքան է վրդովվեցրել Փաշինյանին, որ նա կորցրել է ինքնատիրապետումը։ Նստել է իրեն սպասարկող մեքենան եւ կարգադրել է քշել։ Վարչապետի եւ նրան ուղեկցող թիկնազորի մեքենաները կեսգիշերն անց՝ 1։30-ի սահմաններում սկսել են պտտվել Մաշտոնցի պողոտայով՝ դեպի վեր, ապա դեպի վար։ Մեր աղբյուրը նշում էր, որ չգիտեն, թե ինչ վիճակում էր վարչապետը, հավանաբար՝ ալկոհոլի ազդեցության տակ, չգիտեն նաեւ, թե ուր էր ուզում գնալ։ Միայն ենթադրում են, որ երեւի ինչ որ տեղ էր ուզում գնալ, իսկ ուղեկցողները փորձում էին համոզել, որ չանի նման բան։ Դա էր պատճառը, որ վարչապետի կորտեժը պտտվում էր Մաշտոցով՝ վեր ու վար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին