«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նորից Կառավարության մոտ են։ Վերջին 5 օրերին էլ որեւէ պատասխան չի տրվել աշխատավարձերի մարման ժամանակացույցի մասին, ինչպես խոստացվել էր։
Նաիրիտցիները կառավարությունից պահանջում են կազմել հստակ ժամանակացույց, ըստ որի՝ ամիսը 2 անգամ կմարվեն իրենց 18-24 ամիսների չվճարված աշխատավարձերը։ Սակայն խնդիրը մնում է չլուծված։ Այսօր մինչեւ ժամը 13-ը նաիրիտցիները կլինեն Կառավարության շենքի դիմաց։ Եթե որեւէ մեկը նրանց չընդունի, ապա երթով կշարժվեն դեպի նախագահական նստավայր։ Այս պահին նրանք վանկարկում են «Պարտքի մարում» եւ «Վարչապետ»։
Հիշեցնենք, կառավարությունը նաիրիտցիներին պարտք է 5 մլրդ դրամ, իսկ փետրվարի 6-ից «Նաիրիտ»-ի մոտ 1700 աշխատակիցներ առանց վերջնահաշվարկի ազատվել են աշխատանքից։ Հարյուրավոր նաիրիտցիներ այսօր՝ մարտի 3-ին, մինչեւ ժամը 16:00-ն մնալու են կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ. նրանք Հովիկ Աբրահամյանից պահանջում են ներկայացնել իրենց աշխատավարձերի պարտքերի մարման հստակ ժամանակացույց:
Նաիրիտցները վանկարկում են «վարչապետ, վարչապետ», «ամոթ, ամոթ» եւ «պարտքերի մարում»:
«Մենք նախագահականի կամ կառավարության շենքի մոտ այնքան ենք ցույցեր անցկացնելու, մինչեւ մեզ ներկայացնեն պարտքերի մարման հստակ ժամանակացույց: Մարդիկ արդեն հոգնել են, 1700 նաիրիտցի զրկվել է աշխատանքից: Միակ վերջին հույսը 18-24 ամիսների աշխատավարձերի պարտքերի մարումն է: Եթե մեզ չպատասխանեն, ծայրահեղ միջոցների կդիմենք. նստացույց կամ հացադուլ կանենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարանի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այժմ Համաշխարհային բանկը «Նաիրիտ»-ում աուդիտ է անցկացնում՝ պարզելու գործարանի վերագործարկման հնարավորությունը, որից հետո էլ կառավարությունը պարտավոր էվերագործարկման ծրագիր մշակել:
Այս պահի դրությամբ դեռ ոչ ոք կառավարությունից նաիրիտցիներին չի մոտեցել:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նորից Կառավարության մոտ են և նշում են, որ մինչև ժամը 16:00-ն մնալու են այդտեղ:
Նրանք պահանջում են հանդիպում Հովիկ Աբրահամյանի հետ, իսկ կառավարությունից պահանջում են կազմել հստակ ժամանակացույց, ըստ որի՝ ամիսը 2 անգամ կմարվեն իրենց 18-24 ամիսների չվճարված աշխատավարձերը:
Նաիրիտցիները վանկարկում են «ամոթ, ամոթ», «պարտքի մարում», «վարչապետ» ու նշում են, որ եթե որեւէ մեկը նրանց չընդունի, ապա երթով կշարժվեն դեպի նախագահական նստավայր։