▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է Բելգիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-13-ն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն:

Այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Փաշինյանը կհանդիպի ԵՄ կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ կունենա մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ:

 

 

 

 

 

 

 

 

Բրյուսելյան այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։ Տեղի կունենա նաև վարչապետի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ:

 

 

 

 

 

 

 

Նախատեսված է վարչապետ Փաշինյանի ելույթը Կարնեգիի հիմնադրամում՝ փորձագիտական լայն շրջանակների համար:

Այցի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպելու է նաև բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին