▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի բերած օրինակների մասով մտահոգ եմ. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը կարծիք է հայտնել Կառավարության երեկվա նիստի մասին, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բարձրագույն կրթության ոլորտում բուհերի խոշորացում իրականացնելու խնդրին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հարցը իրոք խիստ կարևոր է, բազմիցս ասել եմ, որ մեր երկրում չկա համապատասխան գիտա-մանկավարժական, հետազոտական և ենթակառուցվածքային ներուժ այդ քանակությամբ պետական և մասնավոր բուհեր ունենալու համար, ինչը ուղղակիորեն ազդում է կրթության որակի վրա:

Նախարար աշխատած տարիներին մեր թիմին հաջողվել էր 2009 թվականին 90-ից ավել մասնավոր բուհերի թիվը 2015-ին հասցնել շուրջ 30-ի, ինչը էլի շատ էր: Միաժամանակ օրենսդրական հիմքով ԿԳՆ դաշտ էի բերել նաև բժշկական կրթության մասնավոր հաստատությունները, բայց ամբողջությամբ լուծել խնդիրը չեմ հասցրել:

Սակայն երեկվա նիստին վարչապետի բերած օրինակների մասով մտահոգ եմ: Դիվանագիական ակադեմիան և Արդարադատության ակադեմիան հետդիպլոմային կրթության հաստատություններ են, որոնք շարունակական կրթության և մասնագիտական վերապատրաստումների հնարավորություն են ստեղծում ոլորտի մասնագետների համար:

Երկուսն էլ հիմնադրվել են և աշխատել են ԵՄ աջակցությամբ: ԵՊՀ համապատասխան ֆակուլտետների և այս ակադեմիաների գործառույթները չեն հակադրվում, այլ մեկը մյուսի շարունակությունն են:

Կարծում եմ, արտաքին գործերի, արդարադատության, կրթության և գիտության նախարարները պետք է միասին պարզաբանեն հարցը», – Facebook-յան իր էջում գրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին