Հարգելի օգտատերեր, որոշ ***-ի տղա, չարագործ համացանցային խուլիգանների ստոր գործողությունների ու անհիմն բողոքների պատճառով Դ․Օ․Կ․ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի մի քանի տեսանյութեր ջնջվել են Asekose.am-ի յութուբյան ալիքից։ Մենք առաջարկում ենք դիտել Վարդան Ղուկասյանի ելույթը՝ Դ․Օ․Կ․ կուսակցության հիմնադիր համագումարում ու խոստանում, որ համացանցային խուլիգանները պատժվելու են։
Վարդան Ղուկասյանը բացահայտում է, թե ո՞վ է ուզում գնել 00ՕՕ000 պետհամարանիշն՝ ավելի քան 300.000 $-ով. Հատված ուղիղ եթերի վերահեռարձակումից։
ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն այսօր տեղեկացրել էր, որ տարածվող լուրերը, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 121.000.000 դրամով կամ 300.000 դոլարով, իրականությանը չեն համապատասխանում: Ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով աղմկահարույց համարանիշի թեմային՝ Վարդան Ղուկասյանը հայտարարեց հետևյալը. «ՆԳՆ-ն հստակեցում չի մտցնում, որ 300.000 դոլարանոց համարանիշը դեռ չեն գնել, որովհետև աճուրդը դեռ չի ավարտվել: Էս պահի դրությամբ ամենամեծ գումար տվողն էդ 300.000 դոլար տվող անձն ա, ով հանդիսանում ա ML Mining շինարարական ընկերության սեփանակատեր Դավոն»: Թարմացված․ Ֆեյսբուքյան այսօրվա եթերում Վարդան Ղուկասյանը 00oo000 հաշվառման համարանիշի վերաբերյալ հայտնել էր, որ «այս պահի դրությամբ ամենամեծ՝ 300.000 դոլար տվող անձը ML Mining շինարարական ընկերության սեփանակատեր Դավոն է»: Ընկերությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Ղուկասյանի հայտարարությունը. ««ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերությունը, թե՛ վերջինիս միակ մասնակից/հիմնադիր Դավիթ Համլետի Սուքիասյանը, թե վերջիններիս հետ այս կամ այն կերպ փոխկապակցված որևէ ֆիզիակական կամ իրավաբանական անձ աճուրդին չի մասնակցել, մասնակցելու մտադրություն չունի»,- նշված է տեքստում: |