▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանը` որդու «օրենքով գող» դառնալու, իր «գժի թղթի» և այլ թեմաների մասին. shamshyan.com

Shamshyan.com-ը  հարցազրույց է ունեցել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի  հետ: Վերջինս անկեղծորեն խոսել է իր մանկության,«գեյերի» իրենից վախենալու, «գժի թուղթ» ունենալու, որդու` Սպարտակի՝ «օրենքով գող» դառնալու, Սամվել Բալասանյանի, ինչպես նաև այլ ոչ պակաս ուշագրավ թեմաների մասին:

Ներկայացնում ենք հատված այդ հարցազրույցից:

-Մանկության տարիներից կա՞ մի իր կամ ցանկություն, որ շատ ցանկանալով հանդերձ՝ չեք ունեցել կամ չի իրականցել, բայց որ ձեզ ստիպել է ձգտել եւ հասնել նրան, որն այսօր ունեք: Կամ կա՞ մի իր, որից միայն դուք եք ունեցել եւ ժամանակին ձեզ լավ եք զգացել, ինչպես ասում են՝ «լոպազացել եք» ձեր շրջապատում:

 -Ինձ համար էականը ոչ թե իրն է եղել, այլ թասիբը, նամուսը, պատիվը: Մշտապես մտածել ենք, որ ամեն ինչ թող ուրիշներին լինի, բայց ինքնասիրությունը՝ մերը: Իսկ, եթե պետք լինի, հանուն Աստվածային սիրո կարող ենք խոնարհվել, ձեռք համբուրել, միայն հանուն Աստվածային սիրո: Այդ սկզբունքով ապրում ենք եւ դաստիարակում մյուսներին:

- Պարոն Ղուկասյան, ձեր անձի շուրջ շատ են խոսում: Չեմ բացառում, որ դրանց մի մասը լեգենդի է նմանվում, կան նաեւ բամբասանքներ: Բայց ասում են, թե «գժի թուղթ» ունեք: Ի՞նչ կասեք այդ առումով:

-Կա նման բան: Բանակում, ինչպես նշեցի, ես պահում էի մեր հայ տղերքի թասիբը եւ շատ աշխույժ էի: Ինձ ուզում էին տանեին Աֆղանստան: Իսկ շատ ակտիվներին առաջին գիծ էին տանում: Ճիշտն ասա,ծ ես էլ չէի ուզում գնայի, մարդ սպանեի մի հատ հարբած Բրեժնեվի համար: Հա, թուրքի դեմ գնանք, կռվենք, բայց այդ դեպքում ինչի՞ մարդ սպանենք: Շատ չմանրանամ.. հիվանդանոցից այդ թուղթը ստացա, բայց եկա այստեղ, հասկացան, որ ես նման մարդ չեմ եւ հանեցին այդ շարքից: Ազնվորեն ասում եմ:

Շարունակությունը և առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին