Երևան քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր չգիտեմ ինչ լավ մտածված քայլերի արդյունքում բոյկոտել է Երևան քաղաքի մանկապարտեզների, գրադարանների աշխատակիցների, ինչպես նաև համայնքային ծառայողների աշխատավարձերի բարձրացման նախագիծը, հիմա էլ փորձում է արդարանալ, ասելով, որ լավ չի ծանոթացել նախագծին, որ մտածում էին, խոսքը գնում է միայն քաղաքապետարանի աշխատակիցների մասին։
Հիմա հարց՝ ինչի՞ քաղաքապետարանի աշխատակիցները մարդ չեն, իրավունք չունեն բարեկեցիկ Երևանում ապրեն, չպետք է նորմալ աշխատավարձ ունենան։ Դա ի՞նչ ասելու բան է։ Գոնե նման անհավասարակշիռ բաներ մի ասեք, վաղը գալու եք քաղաքապետարան մտնեք և նայեք այդ նույն աշխատակիցների աչքերին, ում ընտանիքների հացի դեմ այսօր քվեարկել եք։
Վաղը գալու եք և նայեք այդ նույն աշխատակիցների աչքերին, ում ընտանիքների հացի դեմ այսօր քվեարկել եք
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet