▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վախեցած նստել եմ.Գալուստ Սահակյան.henaran.am

henaran.am-ը գրում է.«Չեք տեսնո՞ւմ դեմքս՝ վախեցած նստել եմ»,-այսօր ասուլիսում  ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե ՀԱԿ-ի հանրահավաքից հետո ՀՀԿ-ը վախեցած է:

«Սա վերջին տարիների ամենաչստացված ու չծրագրված միտինգն էր, որովհետև չի կարելի ժողովրդին հավաքել ու ասել՝ սա մերն է, առանց հակադարձելու խոսել, ճանապարհել ու ասել, հետո երևի կհանդիպենք: Ժողովրդին չի կարելի նեղ քաղաքական շահերի համար օգտագործել»,-հավելել էՍահակյանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հետ համեմատությանը, ապա Սահակյանն ասաց. «Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ ինչ պակաս է, ես ասում եմ, մի բան էլ ավել է, մենք նախագահի փնտրտուքի մեջ չենք, ցանկացած հայ քաղաքացի կարող է  մասնակցել ընտրություններին ու դա կլինի աշխատեղ, որտեղ աշխատում է նախագահը»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին