tesankyun.am-ը գրում է. «Սահմանամերձ Տավուշի մարզում գործազրկությունը մեծ տոկոս է կազմում, Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու շնորհիվ գործազրկությունը որոշ չափով մեղմվում է: Գարնան գալու հետ մարզի բնակավայրերի բազմաթիվ բնակիչներ հավաքում են ճամպրուկները, մեկնում հյուսիս՝ արտագնա աշխատանքի: Սակայն այս տարի Ռուսաստան արտագնա աշխատանքի գնացողները շվարած են:
Ռուսաստանի դաշնությունում օրենք է ընդունվել, որի համաձայն՝ այդ երկիր առանց վիզայի մուտք ունեցող երկրների քաղաքացիներն այսուհետ Ռուսաստանում կարող են բնակվել 90 օրից ոչ ավել՝ 180 օրվա ընթացքում: Եթե նախկինում հայ «խոպանչին» կարող էր անցնել հարեւան Ուկրաինա եւ անձնագրում համապատասխան դրոշմ ունենալով՝ վերադառնալ Ռուսաստան եւ շարունակել աշխատել, հիմա 3 ամիս աշխատելուց հետո ստիպված կլինի լքել երկիրը: Սովորաբար տավուշցիները Ռուսաստանում շինարարության ոլորտում են աշխատում՝ ամիսը միջինը 1000-1200 դոլար աշխատավարձով: Եթե աշխատած գումարից հանում ենք Ռուսաստան մեկնելու եւ վերադարձի , այնտեղ մնալու, սննդի ծախսերը, պարզ է դառնում, որ 3 ամիս անց «խոպանչին» չի կարող մեծ գումարով տուն վերադառնալ»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում